Հայաստան
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լոնդոն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը
Ս․թ․ հուլիսի 14-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ցուցադրվել է «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի առաջին փակ ցուցադրությունը տեղի էր ունեցել հեղինակավոր բիենալեի բացառիկ իրադարձությունից ուղիղ 100 տարի անց՝ հունիսի 17-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում:
Քննարկվել են ՀՀ-ի և ՄԱԿ ԵՏՀ հետ համատեղ ծրագրերի իրականացումը
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:
Դին հայտնաբերվել է լեռան լանջին
Տեղեկություն է ստացվել, որ գյուղի արոտավայրերի մոտակայքում՝ լեռան լանջին, գյուղացիները հայտնաբերել են Կ. Բ.-ի դին:
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Երևանում հուլիսի 17-ին, 21-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: