Հայաստան
Ռուբինյանը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Հայաստանի ու Լիբանանի ԱԳ նախարարներն անդրադարձել են անվտանգային հարցերի
Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:
ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»
«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Կրակոցներ Էրեբունիում. 25-ամյա երիտասարդը կալանավորվել է սպանության փորձի համար
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 9-ին` ժամը 18։30-ի սահմաններում, 25–ամյա երիտասարդը վիճաբանել է 27–ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: