Հայաստան
Դատարանը որոշել է կասեցնել Առուշ Առուշանյանի լիազորությունները
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Իսահակյանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Խուրշուդյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, գ․ Իսահակյան)։
Ձվեր՝ Բելառուսի դեսպանատան ուղղությամբ
«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։
Հնարավորություն են ստացել համաշխարհային գավաթում ներկայացնելու Հայաստանը
WITSA-ի (World Innovation, Technology and Services Alliance) ազգային փուլի մրցույթի արդյունքում ներկայացված 9 ստարտափներից 2-ը՝ Text'nPayMe և AllClean-ը, բացառիկ հնարավորություն են ստացել ներկայացնելու Հայաստանը համաշխարհային գավաթի ընթացքում և ցուցադրելու իրենց նորարարական լուծումները:
Բայց մենք դեռ խոսում ենք՝ ՀԱՊԿ-ից դուրս գա՞լն է ճիշտ, թե՞ այնտեղ մնալը. Վահրամ Աթանեսյան
Հիշու՞մ եք ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը. «Կենտրոնը մեռած է, և ոչ մի ռեանիմացիա նրան չի օգնի»: