Հասարակություն

Ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

Ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը

ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը հայտնել է, թե Հայաստանում վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են։ Միաժամանակ, ըստ նրա, շրջանառվող «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը վարակելիության և ծանրության աստիճանով ավելի թույլ է: 

«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 229 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7 դեպքով»,- տեղեկացրել է Աթոյանը՝ հավելելով, թե վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 113 դեպք, որը նույնպես ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ըստ Աթոյանի, Հայաստանում այժմ շրջանառվում է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի JN1 տարատեսակը. «Այն իր վարակելիությամբ և ծանրության աստիճանով ավելի թույլ է, քան նախորդ տարիներին գրանցված շտամերը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական