Հայաստան
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մայա Սանդուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
3 բրոնզե մեդալ՝ այս անգամ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում:
Միրզոյանը և Ֆայոնին քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը
Օգոստոսի 27-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։
Քարով բեռնված բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Վահան Տերյան 3-րդ փողոցում «Foton» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ձորակում․ առկա է դիզվառելիքի արտահոսք։
«Գործող աշխարհակարգը փոխվում է բավական դինամիկ տեմպերով». Խաչատուրյան
Խաչատուրյանը և Փաշինյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին: