Հայաստան
Սեպտեմբերի 2-ից անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» տասնօրյա միջոցառումը
2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության կազմակերպման հարցերին՝ նշելով, որ հանրապետությունում սեպտեմբերի 2-ից անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» տասնօրյա միջոցառումը։
Վանաձորցին գումարներ է տվել՝ երևանյան հանրահավաքներին մասնակցելու համար
Խուզարկությամբ հայտնաբերված ցուցակներում նշված, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
5 հարց՝ ԼՂ-ից տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի ֆորմատով ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրին վերաբերվող հարցերը։
Հորաքրոջ պարանոցը կտրած 45-ամյա տղամարդը հաշվառված է հոգեբուժարանում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկում տարեց կնոջ եղբոր 45-ամյա որդին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, հորաքրոջն սպանելու նպատակով, իր մոտ գտնվող ծալովի դանակով կտրել է նրա պարանոցը:
Դեսպանների աշխատաժողովին քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային զարգացումները
Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։