Հայաստան
Քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:
Սերբիայում ներկայացվել են ՀՀ-ում ապօրինի գույքի բռնագանձման աշխատանքները
Գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 18-20-ը Սերբիայի Հանրապետությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո ընթացող՝ «Քրեական բռնագանձման լրացուցիչ գործիքների ներդրում» թեմայով համաժողովին:
Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության խորացման հնարավորությունը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Սևանում հանցավոր խումբը փորձել է մոտ 100 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն:
Քննարկվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հարցը
Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը մասնակցել են Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։