Հայաստան
Շինարարական ընկերության տնօրենը փորձել է 80 մլն դրամ կաշառք տալ
Ընդունելով պաշտոնատար անձանց կաշառք տալու առաջարկը՝ Ա. Տ.-ն Գ. Գ.-ին է փոխանցել պահանջված գումարի մի մասը՝ 40 մլն ՀՀ դրամը, որից 25 մլն ՀՀ դրամը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գ. Գ.-ն 2022 թվականի դեկտեմբերի 6-ին փոխանցել է Թ. Ա.-ին: Վերջինս, սակայն, ստանալով նշված գումարը, այն որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել: Այսինքն՝ Ա. Տ.-ի կողմից պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը, նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել:
Ինչի՞ դիմաց է Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը միանձնյա սեփականացրել
Ձեզ չի հետաքրքրում, մեզ է հետաքրքրում, հաջորդ հանդիպման ժամանակ սեփականատիրոջից ճշտեք։
ԱԱԾ-ն բացահայտել է շուրջ 31կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ։
Հրայր Գեղամյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Հրայր Գեղամյանին 2024 թվականի սեպտեմբերի 23-ից նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` քաղաք Վաշինգտոն)»,- նշված է վարչապետի որոշման մեջ: