Հայաստան
Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այսօր բացվել է նորակառույց մանկապարտեզը
Շիրակի մարզի Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նորակառույց մանկապարտեզը։
Հայաստանի և Իրանի միջև գործարարության զարգացման ոլորտում կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Ինքնահրկիզման փորձ Արմավիրի քաղաքապետարանի մոտ
Ոստիկանության օպերատիվ խումբը կանխել է ինքնասպանությունը։
Անդրադարձել են Իրանի Չաբահար նավահանգստում ՀՀ մասնակցության հնարավորությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ԻԻՀ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
ՄԻՊ-ը եղել է Բուլղարիայում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի պատվիրակության կազմում սեպտեմբերի 16-23-ը գտնվել է Բուլղարիայում: