Հայաստան
Տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը
Սեպտեմբերի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել-Պետրոս Մինասյանի գլխավորած պատվիրակությանը:
Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել Մավրոսին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱՄՆ-ը հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը
Դեսպան Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծեց, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշեց, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։
Արարատ Միրզոյանը կմեկնի Լեհաստան
Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 1-2-ը աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան` մասնակցելու Վարշավայի անվտանգության համաժողովին։