Հայաստան
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը այցելել է Վրաստան
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Սերժ Սարգսյանի գործով դատավորի լիազորությունները դադարեցվեցին
Դադարեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները. քիչ առաջ ԲԴԽ-ն հրապարակել է որոշումը` բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության կարգապահական վարույթը։
Միրզոյանը հանդիպել է Մավրիտանիայի արտգործնախարարի հետ
Հոկտեմբերի 3-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մավրիտանիայի ԱԳ, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մավրիտանացիների նախարար Մուհամմադ Սալեմ Մազրուկի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում:
Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան
Մեխիկոյում հանդիպեցինք և մտքեր փոխանակեցինք Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի( Gavin Newsom )հետ, ով նույնպես մասնակցում էր Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալությանը։
ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհուրդը Երևանում նիստ կանցկացնի
երեկ երեկոյան Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։