Հայաստան
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ արդեն 6 ամիս է, ինչ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տուգանքի գումարը վճարել 20 տոկոսով պակաս։
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան։
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները:
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
Հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համատեղ մամուլի ասուլիսը։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը` Fastex-ի և Fast Bank-ի հետ համատեղ, WCIT-ի գլխավոր գործընկերներն են։
«Լամբադա» կամրջից կարգելվի հետադարձը
Մասնավորապես՝ Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: