ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր հայտարարել են, որ չեն մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը` իր նախագահությամբ, զուրկ է օբյեկտիվ լինելուց։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նշեց, թե նման պահվածքը բնորոշ է ընդդիմադիրներին. «Նրանք երկրի մյուս կարևորագույն ընտրություններին՝ նախագահի ընտրությանը ևս չեն մասնակցելու։ Իրենց ընտրողները չեն գործուղել խմբակցություններին, որ նրանք չմասնակցեն երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ընդդիմադիր կուսակցություններն ինչո՞ւ են հայտնվել խորհրդարանում»։