Քաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ՀՀ նախագահի ընտրությանը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ թեկնածու չեն առաջադրի և չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը։

Ըստ այդ հայտարարության՝ «Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:

Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում մեկ անձի բռնապետության ձևավորման առումով:

Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի և սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական