Երևան

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացումը

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ազնավուրի արձանի բացումը

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքվել է, իսկ արձանի բացման արարողությունը նախատեսվում է իրականացնել 2025 թ. մայիսի 22-ին. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավելելով, որ համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թ. բյուջեով արդեն իսկ հատկացված է.

«Արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թ. և մայիսի 22-ին՝ որպես մեծ արվեստագետի 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտ, նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական