Երևան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը բարձրացել է. Տիգրան Ավինյան

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը բարձրացել է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է. «Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։

Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական