Երևան

ԵԱՍՄ աշխատակիցները ձմեռային և ամառային նոր հանդերձանք կունենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵԱՍՄ աշխատակիցները ձմեռային և ամառային նոր հանդերձանք կունենան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բոլոր վարչական շրջանները՝ բացառությամբ Նոր Նորքի, որի համար պետք է տեղորոշենք համայնքային որևէ հողի վրա ժամանակավոր կառույց կառուցելու համար, ունեն տեղորոշած վայրեր, որտեղ կարող են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները զգեստափոխվեն և լվացվեն». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական  խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ 

Նրա խոսքով՝ որոշ վարչական շրջաններում իրականացվում են նաև վերանորոգման աշխատանքներ․ «Դավթաշենի մասով․ պետք է ոչ հիմնական կառույց ստեղծենք հենց վարչական շրջանի տարածքում։ Այստեղ որոշակի ֆինանսական հարցեր առաջ կգան, որը կքննարկենք։ Ինչ վերաբերվում է հանդերձանքին՝ ԵԱՍՄ աշնանային և ամառային հանդերձանքի մրցույթը կայացել է, պայմանագրի կնքման փուլում է, իսկ ձմեռային հանդերձանքը դրված է մրցույթի»։

Փամբուխչյանն ասաց, որ ամբողջ հանդերձանքը կլինի նույնանման, իսկ հանդերձանքի մեջքի հատվածում գրված կլինի «ԵԱՍՄ», ու ամեն վարչական շրջանում աշխատողի համազգեստի վրա գրված կլինի տվյալ վարչական շրջանի անունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական