Երևան

Տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են. Հայկ Կոստանյան

Տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ այսուհետ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝ օրենքի համաձայն նախապես տեղեկացնելով նրանց։

«ԶԼՄ-ների հարգելի տնօրեններ, խմբագիրներ և լրագրողներ, ելնելով այն հանգամանքից, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրերին առնչվող ձեր բանավոր հարցադրումներին տրվող պատասխանները հաճախ չեն արտահայտում պաշտոնյաների կողմից ներկայացված դիրքորոշումը կամ պարզաբանման բուն իմաստը, կտրված են կոնտեքստից և չեն արտացոլում իրականությունը, տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են՝ օրենքի համաձայն նախապես ձեզ տեղեկացնելով:

Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց, չի արտացոլի իրականությունը: Այս նախաձեռնության հիմքում նաև գործընկերային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա պահելն ու հանրությանը օբյեկտիվ լրատվություն հրամցնելն է:

Որպես մամուլի քարտուղար՝ ԶԼՄ-ների հետ շփվում եմ 2022թ.-ից և վստահ եմ, որ ձեր շարքերում չի գտնվի գեթ մեկ լրագրող, որն ինձ մեղադրի որևէ մեկի հանդեպ տարբերակված մոտեցում ցուցաբերելու մեջ»,- ասվում է Կոստանյանի գրառման մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական