Երևան

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է իրականցվող շինաշխատանքներին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է իրականցվող շինաշխատանքներին

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, ղեկավարի աշխատակազմի քարտուղար Գրիգոր Գասպարյանը և բաժինների պետերը իրականացրել են հերթական շրջայցը նշված հասցեներով։

  • Լուկաշինի փողոց 2 -րդ շենքի բակ,
  • Նազարբեկյան թաղամասի 1Ա,1Բ
  • Բաշինջաղյան 1֊ին նրբանցք 7 շենքի բակ
  • Բաշինջաղյան 1֊ին նրբանցք 15 շենքի բակ
  • Բեկնազարյան փողոց
  • Ֆուչիկի փողոց 2֊րդ նրբանցք 2 ֊րդ շենքի բակ
  • Ֆուչիկի 1֊ին նրբանցք 7,5,3 շենքերի բակ
  • Հալաբյան փողոցի 13,15 շենքերի բակ
  • Շինարարներ փողոցի 24 շենքի բակ հասցեներով։

Շրջայցը կենտրոնացված է եղել այն հասցեների վրա որտեղ իրականացվում են բակային տարածքներում այգիների կառուցման, սալիկապատման և եզրաքարերի փոխարինման, մայթային տարածքների լայնացման և կոյուղագծի ամբողջական փոխարինման աշխատանքներ։

Բացազատված տարածքները վերածվում են գեղեցիկ և բարեկարգ այգիների, որտեղ կլինեն զրուցատաղավարներ, ճեմուղիներ, նստարաններ, աղբամաններ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ և նոր LED լուսատուներ։

Մայթեզրերը առավել լայն և հարմարավետ կդառնան բնակիչների համար` սալիկապատված և գեղեցիկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական