Երևան

Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը քննարկել են մի շարք հարցեր

Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի  տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը քննարկել են մի շարք հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին:

Կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները:

Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների  գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամությունն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական