Երևան

Կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն առավել արժեքավոր, գեղազարդ ու մոտ տասնամյա ծառերով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Պատասխանատու այս նախագիծը կյանքի կոչելու և խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ակադեմիայի թղթակից անդամի ու ոլորտի գիտնականների հետ:

Ծրագիրը ոչ միայն բնապահպանական խնդիր է լուծում, այլև կարևոր է անվտանգության տեսանկյունից: 2023թ. Երևանում վնասվել և տապալվել է 136 ծառ:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական