Երևան

Երևանում մեկնարկում են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Երևանում մեկնարկում են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները

Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում մեկնարկում են քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները:

Միջոցառումների շրջանակներում Երևանի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում և այլ ենթակա կազմակերպությունններում կիրականացվեն վարժանքներ, սեմինար պարապմունքներ և դասախոսություններ: Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները կմասնակցեն նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքին:

Միջոցառումների շրջանակներում իրականացվող վարժանքների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործարկվելու են էլեկտրաշչակներ, որոնց գործարկման օրերի ու մոտավոր ժամերի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն. հայտնում են քաղաքապետարանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական