«Գիտեմ, որ կան տնտեսվարողներ, որոնք դիմել են ոստիկանություն՝ քաղաքապետարանի կողմից իրականացվող ինքնակամ տեղադրած, որոշ դեպքերում արդեն մեր չափորոշիչներին հակասող գովազդների ապամոնտաժման հետ կապված». այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ես կարծում եմ, որ այստեղ պետք է տեմպը հնարավորինս ավելացնենք։ Չի կարելի։ 2023թ. ապրիլին ենք ընդունել այս նոր չափորոշիչները։ Այդ մարդկանց հետ մանրամասն քննարկել ենք։ Իրենք տեղեկացված են եղել, որ նման չափորոշիչներով ընդունում ենք գովազդի նոր ստանդարտներ։ Հարգելի գործընկերներ, մեզանից նեղանալ չլինի»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում