Երևան

Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կավելանան. քաղաքապետ

Երևանի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կավելանան. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առաջիկայում 30%–ով կբարձրանան մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը։ Նա շեշտել է, թե հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են հիմնական առաջնահերթություն․

«Երևանում տասնյակներով մանկապարտեզներ են հիմնանորոգվում, և մեր երեխաներն արդեն իսկ այցելում են ավելի լավ պայմաններով մանկապարտեզներ, որտեղ ծառայությունն ավելի բարձր որակով է կազմակերպվում։ Հանրակրթության տարբեր ոլորտներում իրականացրել ենք ֆինանսական որոշ վերանայումներ և ունենք կոնկրետ արդյունքներ դպրոցներում, համալսարաններում։ Գիտության ոլորտում էականորեն ավելացել է ֆինանսավորումը։ Ամենաչլուծված ոլորտներից մեկը նախակրթարաններում ֆինանսական փոխհատուցման չափերն են մնում։ 2024թ․ ընթացքում Երևանում մենք մոտ 30%–ով դայակների, տնօրենների աշխատավարձերի վերանայում ենք անելու»։

Քաղաքապետը շեշտել է, թե այնտեղ աշխատողներն արժանի են ավելիի. «Այս բարեփոխումների ընթացքը շարունակական է լինելու։ Ուզում եմ շեշտել՝ երբ մեզ մեղադրում են տարբեր տուրքեր ու վճարներ ավելացնելու մեջ, ուզում եմ՝ երևանցիները հասկանան, որ այդ տուրքերի ու վճարների ավելացումն ուղղվում են նման ծրագրերի։ Հանրակրթության ոլորտում աշխատում են անձնվեր մարդիկ, որ սիրում են իրենց գործը և արժանի են մի փոքր ավելի լավ վերաբերմունքի մեր կողմից՝ բոլոր տեսանկյուններից, և ֆինանսականը այս առումով կարևոր է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական