Հաշվի առնելով Երևանում առատ ձյան տեղումները՝ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագիտական ստորաբաժանումների կողմից բոլոր վարչական շրջաններում իրականացվում են մշտադալար և տերեւաթափ կենդանի ցանկապատերի, երիտասարդ նորատունկ ծառերի՝ ձյան շերտից ազատելու աշխատանքներ՝ դրանց՝ ձնատապալումից և բեկվելուց խուսափելու համար, ինչը կհանգեցնի ծառի ոչնչացմանը։