Երևան

Ծիծեռնակաբերդի խճուղու՝ փլուզված հատվածը 4-5 օրից կբացվի

Ծիծեռնակաբերդի խճուղու՝ փլուզված հատվածը 4-5 օրից կբացվի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզմանը։

Նրա խոսքով. «Այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, և անձրևի, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարն իր միջոցներով վերականգնում է ճանապարհը: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր է, որ տեղի ունենար»։

Քաղաքապետը վստահեցրեց, որ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի. «Երկու հերթափոխով աշխատանք են անում»։

Հիշեցնենք, որ փլուզումը տեղի էր ունեցել մայիսի 20-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական