Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԱԽ) նիստից հետո հայտարարել է, որ Կիևն աշխատում է Դոնբասում իրավիճակի ամբողջական դեէսկալացիայի վրա՝ խաղաղ կարգավորման միջոցով։ «Ամեն ինչ վերահսկվում է, խուճապի մատնվելու պատճառ չկա»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, բայց հավատում են լավագույնին և դրա համար անում են «բացարձակապես ամեն ինչ»՝ «գործընկերների, դիվանագետների և զինվորականների հետ միասին»։ Նախագահ Զելենսկին քաղաքացիներին հորդորել է «հանգիստ լինել և չգոռալ, որ ամեն ինչ կորած է»։