Միջազգային

Խիստ միջոցառումներ Օլիմպիական խաղերի բացմանը

Խիստ միջոցառումներ Օլիմպիական խաղերի բացմանը

Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կսկսվի փետրվարի 4-ին Երևանի ժամանակով 16:00-ին։

Բոլոր հանդիսատեսներն անցնում են անվտանգության խիստ ստուգում, որը սկսվել է խաղերի բացումից ութ ժամ առաջ: Տրիբունաներում թույլատրվում են միայն բջջային հեռախոսներ։ Գաջեթները, սնունդն ու խմիչքները արգելված են:

Հանդիսատեսը պետք է համապատասխանի խիստ հակահամաճարակային պահանջներին. նրանք պետք է պատվաստված լինեն, անցնեն չորս PCR թեստ կորոնավիրուսի համար արարողությունից 48 և 24 ժամ առաջ, ինչպես նաև երկու  PCR թեստ միջոցառումից հետո:

Համաճարակի պատճառով օլիմպիական խաղերի բացման արարողության և մյուս մարզական իրադարձությունների տոմսեր հանրությանը չեն տրամադրվել։ Տրիբունաներում կարող են գտնվել լրագրողներ, ինչպես նաև «որոշ համապատասխան խմբերի» ներկայացուցիչներ՝ պետական ​​ձեռնարկությունների աշխատակիցներ, զինվորականներ, ուսանողներ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական