Քաղաքական

Խաչատուր Սուքիասյանը բացառել է Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումները

Խաչատուր Սուքիասյանը բացառել է Արմեն Սարգսյանի նկատմամբ ճնշումները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի համար նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականն ինչ-որ առումով եղել է կանխատեսելի։

Սուքիասյանը բացառել է նախագահի հանդեպ ճնշումները։ «Նախագահի վրա ճնշումները ես բացառում եմ։ Սակայն, եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսն ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ի՞նչ աստիճանի է վստահում Հայաստանի Հանրապետությանը և ի՞նչ աստիճանի է սիրում»,- ասել է նա։

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա՝ Սուքիասյանն ասաց. «Նա, երբ ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական