ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը սխալվել է, երբ ասել է, որ ամերիկացի առաջնորդը լքել է Կանադայում G7-ի գագաթնաժողովը՝ աշխատելու Մերձավոր Արևելքում հրադադարի ուղղությամբ։
«Հանրայնություն փնտրող նախագահ Մակրոնը սխալմամբ հայտնել է, թե ես լքել եմ G7 գագաթնաժողովը՝ վերադառնալու Վաշինգտոն, որ աշխատեմ Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա։
Սխալ է։ Նա չի պատկերացնում, թե ինչու եմ ես գնում Վաշինգտոն։ Դա հաստատ կապ չունի հրադադարի հետ։ Այն շատ ավելի լուրջ բան է»,- գրել է նա։