Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բեռլինում հանդիպել է Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, Ուկրաինայի կողմից հավելյալ ռազմական աջակցություն ստանալու հույսով՝ Ռուսաստանի կողմից հրթիռային հարվածների վերջին սրացման պայմաններում։ Այս մասին հայտնում է AP news-ը։
Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային ռազմական օգնության երկրորդ խոշոր մատակարարն է։ Ֆրիդրիխ Մերցը, ով Գերմանիայի ղեկավար է դարձել երեք շաբաթ առաջ, ակտիվ դիվանագիտական քայլեր է ձեռնարկում հրադադարի հասնելու և Արևմուտքի աջակցությունը պահպանելու նպատակով։ Եվրոպական առաջնորդները մեղադրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղ բանակցությունները ձգձգելու մեջ։
Գերմանիայի արտգործնախարար Յոհանն Վադեպֆուլը նախատեսում էր չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բարձր մակարդակով խաղաղ բանակցությունների, ներառյալ եռակողմ հանդիպում՝ իր, Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։