Միջազգային

Ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն էլ ունի իր ազգային շահերը, որոնցից պատրաստ չենք հրաժարվել․ Պեսկով

Ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն էլ ունի իր ազգային շահերը, որոնցից պատրաստ չենք հրաժարվել․ Պեսկով

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վերաբերյալ հուշագրի նախագծի վրա աշխատանքները հասել են ավարտական փուլին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի պատրաստվում ԶԼՄ-ների միջոցով քննարկել Ուկրաինայի հետ կապված փաստաթղթերի բովանդակությունը, որոնք դեռ պետք է համաձայնեցվեն. դա պետք է արվի ոչ հրապարակային, պետք է զգուշորեն վերաբերվել ԶԼՄ-ների հաղորդագրություններին Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ, քանի որ դրանց մեծ մասը կեղծ են։

Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի վայրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար, որոնք վարում են ուղիղ բանակցություններ։

«Ուկրաինայի հետ ժամանակավոր հրադադարի պայմանների ցուցակի քննարկման փաստաթղթերը պատրաստվում են, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները լուրջ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի ազգային շահերի համար։

«Մենք հասկանում ենք, որ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում արագ կարգավորում, սակայն, ինչպես ԱՄՆ-ն, Ռուսաստանն էլ ունի իր ազգային շահերը, որոնցից մենք պատրաստ չենք հրաժարվել»,- ասել է Պեսկովը Թրամփի վերջին հայտարարության վերաբերյալ, ըստ որի Պուտինը «խաղում է կրակի հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական