Միջազգային

Ուկրաինան կպատասխանի Ռուսաստանի «խաղաղության հուշագրին». Զելենսկի

Ուկրաինան կպատասխանի Ռուսաստանի «խաղաղության հուշագրին». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան անպայման կպատասխանի պատերազմում խաղաղության հաստատման քայլերի վերաբերյալ «հուշագրի» ռուսական նախագծին:  Զելենսկին այս մասին հայտարարել է մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան աջակցել է կրակի անվերապահ դադարեցմանն ու հրադադարի հաստատման, ինչպես նաև դիվանագիտական ուղով առաջ շարժվելուն՝ ցանկացած ձևաչափով և մասնակիցներով։ Ուկրաինան պատրաստ է նաև հանդիպել ռուսական կողմի հետ՝ ինչպես անմիջական, այնպես էլ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի միջնորդությամբ։

«Ռուսաստանը Ստամբուլում ներկայացրեց համապատասխան պայմաններ, և մենք կարողացանք պայմանավորվել հազարավոր կալանավորների փոխանակման շուրջ։ Դա լավ արդյունք էր։ Սակայն հրադադարի հարցում Ստամբուլյան հանդիպման օրակարգի մնացած քայլերին Ռուսաստանը պատրաստ չէր։ Նրանք ասացին՝ մենք ձեզ կվերադառնանք որոշակի ազդակներով», – ասել է Զելենսկին։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն և Թուրքիան Ուկրաինային փոխանցել են նույն տեղեկությունները ռուսական կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական