Միջազգային

ԵՄ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Հայաստանին ու Ադրբեջանին․ Հունգարիայի ԱԳ նախարար

ԵՄ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Հայաստանին ու Ադրբեջանին․ Հունգարիայի ԱԳ նախարար

Հունգարիան խնդիր չի տեսնում ԵՄ-ի կողմից ՀՀ ԶՈւ-ին 20 մլն եվրոյի ոչ մահաբեր օգնության տրամադրման հարցում․ ասել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

«Սակայն մեր դիրքորոշումն է, որ ԵՄ-ն պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերի Հայաստանին ու Ադրբեջանին, և նույնատիպ ոչ մահաբեր օգնություն հատկացվի նաև Ադրբեջանին»,- ասել է նա։

Հունգարիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նախորդ փորձը․

«Նախորդ անգամ յդպես էլ արեցինք՝ 10-ական մլն եվրո։ Ես արդյունավետ խոսակցություն ունեցա ՀՀ ԱԳ նախարարի հետ, ասացի՝ մենք համաձայն ենք EPF-ի աջակցությանը Հայաստանին, բայց նույնատիպ աջակցություն էլ պիտի լինի Ադրբեջանին՝ գուցե ԵՄ-ի այլ ռեսուրսներից»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական