Միջազգային

Մակրոնը, Տուսկը և Մերցը շնորհավորել են վրաց ժողովրդին, դատապարտել՝ իշխանություններին

Մակրոնը, Տուսկը և Մերցը շնորհավորել են վրաց ժողովրդին, դատապարտել՝ իշխանություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք, մասնավորապես, քննադատել են «Վրացական երազանքի» կառավարությանը և իշխանություններին երկխոսության կոչ արել ընդդիմության և քաղհասարակության հետ։ 

«Մենք աջակցում ենք վրացիների ժողովրդավարական և եվրոպական ձգտումներին, որոնք արտացոլում են եվրոպական ընտանիքի մաս լինելու՝ նրա ցանկությունը։

Այս կապակցությամբ մենք խստորեն դատապարտում ենք վրացական իշխանությունների գործողությունները, որոնք հանգեցնում են ժողովրդավարական նորմերից նահանջին, ինչպես նաև հարձակումները քաղհասարակության, ԶԼՄ-ների և կառավարության քննադատների վրա: Խոսքի ազատությունն ու հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինեն:

Վրացական իշխանությունները պետք է վերականգնեն երկխոսությունը ընդդիմության և քաղհասարակության հետ։ Վրաստանի ժողովուրդը չպետք է զրկվի այն հնարավորություններից, որոնք ապահովում է երկրի եվրոպական ուղին», – ասվում է համատեղ հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական