Միջազգային

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Ուիթքոֆի` հրադադարի առաջարկը. Reuters

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Ուիթքոֆի` հրադադարի առաջարկը. Reuters

ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հաշտություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը. գրում է Reuters-ը՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյային: Այս քայլը կարող է ճանապարհ հարթել պատերազմի ավարտի համար: 

Առաջարկը, որը ներառում է 10 պատանդի ազատում և 70-օրյա հաշտություն, ՀԱՄԱՍ-ին է փոխանցվել միջնորդների միջոցով: Այն նաև նախատեսում է Իսրայելի կողմից պաղեստինցի մի շարք բանտարկյալների, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված հարյուրավոր անձանց ազատում: 

Իսրայելը դեռևս չի մեկնաբանել։ 

Ավելի ուշ, ըստ Axios-ի, Վիթքոֆը հերքել է տեղեկությունը, թե ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ընդունել Գազայի հատվածում հաշտություն հաստատելու իր առաջարկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական