ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր ճեպազրույցում մի քանի կարևոր հայտարարություն է արել։ Radar Armenia-ն առաձնացրել է դրանցից մի քանիսը.
▪️ Ուկրաինայի հետ հուշագրի նախագծի վրա աշխատանքները շարունակվում են
▪️ Չնայած՝ Կիևի հետ բանակցությունների հաջորդ փուլի վայրի և վերաբերյալ որևէ պատկերացում չկա, իրենք պետք է պատրաստվեն դրան
▪️ Ստամբուլի համաձայնագրերի իրականացումը կշարունակվի
▪️ Արտասահմանյան առաջնորդները մայիսի 9-ից առաջ ականատես են եղել Կիևի կողմից ռուսական տարածքին հարվածելու փորձերի, և այդ փորձերը շարունակվում են
▪️ Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի կողմից Ուկրաինայում թիրախների վրա հարվածների վերաբերյալ Թրամփի հայտարարությունները կապում եմ հուզական գերբեռնվածության հետ։
▪️ Ռուսաստանի և ԱՄՆ հետախուզական ծառայությունների միջև կապեր կան, բայց դեռևս վաղ է խոսել լայնածավալ համագործակցության մասին։
▪️ Նախագահը կընդունի Թուրքիայի ԱԳ նախարարին, Պուտինը և Ֆիդանը անպայման կքննարկեն ուկրաինական հարցը։