Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի համար Հայաստանը կարևոր երկիր է․
«Դրա համար է, որ Իրանը տասնամյակներ շարունակ պահպանել է լավ հարաբերություններ Հայաստանի հետ։ Դրա համար կան շատ պատճառներ. գեոստրատեգիական, գեոտնտեսական, գեոմշակութային նշանակությունը երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա։
«Իմ ցանկությունն էր՝ լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է՝ կտրել կապը տարածաշրջանում․ դա անընդունելի է մեր տարածաշրջանի ապագայի համար»։