ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ պետք է ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ներն արտադրվեն հենց երկրում։
«Վաղուց տեղեկացրել եմ Apple-ի ղեկավար Թիմ Կուկին ու ակնկալում եմ՝ ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ներն արտադրվեն ԱՄՆ-ում, ոչ թե Հնդկաստանում կամ որևէ այլ վայրում։ Հակառակ դեպքում, Apple-ը պետք է առնվազն 25% մաքսատուրք վճարի ԱՄՆ-ին»,- գրել է Թրամփը Truth սոցցանցի իր էջում։