Միջազգային

Զելենսկին չի մասնակցի բանակցություններին, բայց պատվիրակություն կուղարկի

Զելենսկին չի մասնակցի բանակցություններին, բայց պատվիրակություն կուղարկի

Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններին, հայտնում է «France Presse» գործակալությունը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի։ 

«Ինքը՝ Վլադիմիր Զելենսկին, չի մեկնի Ստամբուլ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով պաշտոնատար անձին։

«Ես որոշել եմ պատվիրակությունն ուղարկել Ստամբուլ։ Այն կգլխավորի պաշտպանության նախարար Ումերովը։ Ստամբուլում բանակցությունների հիմնական նպատակը կլինի հրադադարը»,- հայտարարել է Զելենսկին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական