Միջազգային

ԵՄ երկրները Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման շուրջ բանակցություններ են վարում

ԵՄ երկրները Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման շուրջ բանակցություններ են վարում

ԵՄ երկրները Շենգենյան գոտում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակման շուրջ բանակցություններ են վարում. հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստիան Վագները. 

«Այս պահին այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում եվրոպական մակարդակով»,-ասել է նա։

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված նամակը, հայտնել է, որ ԵՄ 8 երկրների արտաքին գործերի նախարարները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում պահանջել են սահմանափակել ռուս դիվանագետների տեղաշարժը եվրոպական երկրներում:   

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական