Առնվազն 40 մարդ զոհվել, 60-ը՝ վիրավորվել է Գազայի հարավում գտնվող Խան-Յունիսի շրջաններից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով. BBC-ի փոխանցմամբ, հայտնել են ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածի թիրախը գրոհայինների հրամանատարական կենտրոնն է եղել: Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Ալ Մավասի շրջանին, որտեղ գտնվում է տեղահանված անձանց համար նախատեսված վրանային ճամբարը:
Ականատեսները BBC-ին պատմել են, որ կեսգիշերից անմիջապես հետո Ալ Մարվազի շրջանում ուժեղ պայթյուններ են որոտացել, իսկ երկինքը լուսավորվել է կրակով: Գազայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալի խոսքով, ում մեջբերում է CNN-ը, Ալ-Մավասի շրջանում ընդհանուր առմամբ ավելի քան 200 վրան է եղել, 20-ից 40-ը ավերվել է: