Սիրիայի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 19-ը՝ վիրավորվել. հայտնում է սիրիական պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։
Հարվածները հասցվել են Համա նահանգի Մասյաֆ քաղաքի շրջանում կիրակի երեկոյան։ Հաղորդվում է նաև մայրաքաղաք Դամասկոսին հարվածելու մասին ևս։ Իսրայելական բանակը չի մեկնաբանում այս հաղորդագրությունները:
«Կիրակի օրը ՝ ժամը 23:20-ի սահմաններում, հակառակորդը Լիբանանի հյուսիս-արևմուտքից օդային հարված է հասցրել կենտրոնական շրջանի մի շարք ռազմական օբյեկտների: Մեր հակաօդային պաշտպանությունը մի քանի հրթիռ է խոցել»,- հայտնում է լրատվամիջոցը։