Միջազգային

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով մարդկանց տարհանում են

Հարավային Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են անտառային սաստիկ հրդեհների պատճառով ավելի քան հինգ հազար մարդու տարհանման մասին, գրում է ամերիկյան New York Times թերթը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։

«Կալիֆոռնիայում անվերահսկելի անտառային հրդեհն արագորեն տարածվում է, ավելի քան 5000 մարդու տարհանման հրաման է տրվել»,- ասվում է հաղորդագրությունում:

Հրդեհն սկսվել է հինգշաբթի՝ Լոս Անջելեսից արևելք գտնվող Հայլենդ քաղաքում։ Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ կիրակի առավոտվա դրությամբ կրակը չի հաջողվում մեկուսացնել և սպառնում է ավելի քան 8 հազար շինությունների։ Պարբերականի տվյալներով՝ շարունակվող շոգը մեծացնում է նոր հրդեհների վտանգը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական