Միջազգային

Ուկրաինան կփորձի վերջին անգամ համոզել Վաշինգտոնին

Ուկրաինան կփորձի վերջին անգամ համոզել Վաշինգտոնին

Ուկրաինացի պաշտոնյաները պատրաստվում են Սպիտակ տանը ներկայացնել Ռուսաստանի այն թիրախների ցանկը, որոնք կարող է խոցել ԶՈւ–ն, եթե Վաշինգտոնը վերացնի ԱՄՆ-ի հեռահար զենքի կիրառման սահմանափակումները:

Ինչպես գրում Է Politico-ն, Ուկրաինան այդ ցուցակն օգտագործում է որպես Վաշինգտոնին Ռուսաստանում ԱՄՆ-ի զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու վերջին փորձ: Չնայած Ուկրաինան նախկինում ԱՄՆ-ին է տրամադրել Ռուսաստանում իր որոշ հնարավոր թիրախներ, այս ցուցակը պետք է ավելի մանրամասն լինի:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը այս շաբաթ կլինեն Վաշինգտոնում և նախատեսում են բանակցությունների ընթացքում ցուցակը ներկայացնել վարչակազմին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական