ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ժամանել է ՌԴ Կուրչատով քաղաք՝ Կուրսկի ԱԷԿ-ը ստուգելու համար. այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Պատճառը Կուրսկ ուկրաինական ԶՈՒ ներխուժումն է։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Գրոսսին ամբողջությամբ ուսումնասիրել է ատոմակայանի տարածքը, բացի այդ, պատրաստվում է շրջայց կատարել նաև ատոմակայանին հարակից տարածքում։
Ավելի վաղ Գրոսսին հայտնել էր, թե շատ լուրջ է վերաբերում ատոմակայանի վնասման ռիսկին. «Ու քանի որ այնտեղ մարտական գործողություններ են ընթանում, ես շատ անհանգստացած եմ»։