Միջազգային

Սոչիում փոթորկի վտանգը կպահպանվի մինչև երկուշաբթի

Սոչիում փոթորկի վտանգը կպահպանվի մինչև երկուշաբթի

Սոչիի կենտրոնում տեղացած անձրևի հետևանքով որոշ փողոցներ և ճանապարհներ հեղեղվել են, հայտնում է РИА Новости-ին։

Քաղաքում փոթորկի նախազգուշացումն ուժի մեջ է մինչև երկուշաբթի օրվա վերջ։ Ըստ կանխատեսումների՝ այս ժամանակահատվածում սպասվում են անձրևներ, ամպրոպ, քամու ուժգնացում, ծովի վրա պտտահողմ, լեռներում հնարավոր են սողանքներ։

Ըստ աղբյուրի՝ քաղաքի ենթակառուցվածքները գործում էին բնականոն հունով։ Երեկոյան հորդառատ անձրև է սկսվել, որոշ փողոցներ հեղեղվել են, իսկ ավտոճանապարհներին տեղ-տեղ ջրի կուտակման ու վատ տեսանելիության պատճառով մեքենաների շարժը դանդաղել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական