Միջազգային

Մոդին Բայդենի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության վերականգնման իր հանձնառությունը

Մոդին Բայդենի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ուկրաինայում խաղաղության վերականգնման իր հանձնառությունը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Ուկրաինայում խաղաղության վերականգնման իր հանձնառությունը։

«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, մենք մանրամասնորեն քննարկեցինք տարբեր տարածաշրջանային և գլոբալ հարցեր, ներառյալ՝ իրավիճակը Ուկրաինայում, ես հաստատեցի Հնդկաստանի լիակատար աջակցությունը խաղաղության և կայունության արագ վերականգնմանը»,- ասել է Մոդին։

Նա հավելել է, որ իրենք քննարկել են նաև իրավիճակը Բանգլադեշում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական