Միջազգային

Պավել Դուրովը ևս 48 ժամ կմնա կալանքի տակ

Պավել Դուրովը ևս 48 ժամ կմնա կալանքի տակ

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կիբերհանցագործությունների հետաքննության շրջանակներում ևս 48 ժամ կմնա ոստիկանության կալանքի տակ:

Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել Է Փարիզի դատախազը։ Երկուշաբթի երեկոյան որոշում էր կայացվել երկարաձգել Պավելի կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է շաբաթ օրը։ Հետաքննությունը վերաբերում է հանցագործություններին, որոնք կապված են ապօրինի գործարքների, մանկական պոռնոգրաֆիայի, խարդախության, ինչպես նաև իշխանություններին տեղեկատվություն փոխանցելու մերժման հետ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական