ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հետևում կանգնած է Վաշինգտոնը, քանի որ նախագահ Ջո Բայդենի համար կարևոր է ընտրությունների նախաշեմին Telegram-ը վերահսկողության տակ վերցնելը։
«Իրականում Դուրովի ձերբակալության հետևում կանգնած է Վաշինգտոնը։
Telegram-ը սակավաթիվ և միաժամանակ ամենամեծ ինտերնետային հարթակներից մեկն է, որի վրա ԱՄՆ-ն ազդեցություն չունի: Ընդ որում, այն աշխատում է շատ երկրներում, որոնք հետաքրքրություն են նրանց համար. ԱՄՆ նախագահի ընտրություններին ընդառաջ Բայդենի համար կարևոր է վերահսկողության տակ վերցնել Telegram-ը»,- գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։